211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. Աղձք գյուղում «Երազ»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը. վարորդն ու ուղևորը հարազատ եղբայրներ են. օպերատիվ են գործել պարեկներն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count26990 դիտում article-date 12:29 17-07-2025
Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում «Երազ» մակնիշի ավտոմեքենան Աղձք գյուղի վարչական տարածքում՝ 1-ին փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը: 
 
Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, վարորդը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Արտակ Ա.-ն և նրա ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ Արմեն Ա.-ն բարեբախտաբար չեն տուժել: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռոբերտ Ֆրանգյանն ու Կարեն Թունիյանը: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը հարազատ եղբայրներ են: 
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր