Մահացել է Ուիթնի Հյուսթոնի դուստրը
                        22 տարեկան հասակում մահացել է Բոբբի Քրիստինա Բրաունը՝ Ուիթնի Հյուսթոնի դուստրը, հաղորդում է E! Online-ը:
Նա հայտնի էր որպես ռեալիթի-շոուի հերոսուհի և երգչուհի: Վերջին մի քանի ամիսներին նա գտնվում էր կոմայի մեջ: Հունիսին նրա վիճակը վատացել էր և նրան տեղափոխել էին հոսպիս: 
Քրիստինա Բրաունը հանգուցյալ Ուիթնի Հյուսթոնի և երգիչ Բոբի Բրաունի միակ դուստրն էր: Նրան այս տարվա հունվարի 31-ին անգիտակից վիճակում հայտնաբերել էին իր տան լոգարանում: Բժիշկներն ախտորոշել էին ուղեղի անուղղելի վնասվածք:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

