Ուիթնի Հյուսթոնի դուստրը հոսպիտալացվել է
                        ԱՄՆ-ում Ուիթնի Հյուսթոնի դուստրը՝ Բոբբի Քրիստինա Բրաունը, հոսպիտալացվել է: 21-ամյա աղջկա մոտ արյան զեղում է ախտորոշվել: 
Երեկ նրա ամուսինը աղջկան գտել է անգիտակից վիճակում՝ ջրով լցված վաննայի մեջ: Քրիստինան բերանքսիվայր ընկած է եղել եւ չի շնչել: Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է՝ կոմայի մեջ: 
Նրա մայրը մահացել էր 3 տարի առաջ՝ թմրանյութերի չարաշահումից: Քրիստինայի հարազատները մտավախություն ունեին, որ մոր մահը ծանր տարած աղջիկը  կարող է կրկնել նրա ճակատագիրը, սակայն Քրիստինայի բնակարանում թմրանյութեր չեն հայտնաբերվել: 
Մինչ այդ Քրիստինան եւս երկու անգամ հոսպիտալացվել է՝ նյարդային բռնկումների պատճառով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

