Ուիթնի Հյուսթոնի դուստրը դուրս է եկել կոմայից. Բոբի Բրաուն
                        Աշխարհահռչակ երգչուհի և դերասանուհի Ուիթնի Հյուսթոնի դուստրը` 21-ամյա Քրիսթինա Բրաունը, դուրս է եկել կոմայից: Այս մասին հայտարարել է աղջկա հայրը` Բոբի Բրաունը: Աղջկա մյուս ազգականները դեռևս չեն հաստատել այս տեղեկությունը: 
Հիշեցնենք, որ Քրիսթինա Բրաունը հունվարի 31-ին անգիտակից վիճակում հայտնաբերվել է Ատլանտայում իր տան լոգարանում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

