Ուիթնի Հյուսթոնի դուստրը հողին հանձնվեց մոր գերեզմանի կողքին. տեսանյութ
Այսօր Ուիթնի Հյուսթոնի դստերը` Բոբի Քրիստինա Բրաունին հողին հանձնեցին մոր գերեզմանի կողքը: Հուղարկավորության արարողությունը տեղի անցավ Ուիթնի Հյուսթոնի երաժշտության ներքո: Վերջինը հնչեց Jesus Loves Me երգը:
Աղջկա հայրը` ռեպ երգիչ Բոբի Բրաունը ներկա չի գտնվել հուղարկավորությանը, նա աղջկան հրաժեշտ է տվել գրությամբ. «Ես նույնպես քեզ միշտ կսիրեմ»:
Բոբի Քրիստինան` Ուիթնի Հյուսթոնի միակ դուստրը, մահացել է Ջորջիա նահանգի հիվանդանոցներից մեկում`23 տարեկան հասակում:
Հունվարի վերջերին աղջկան առանց գիտակցության հայտնաբերեցին Ջորջիայի Ռոսվել քաղաքում գտնվող սեփական տան լոգարանի վաննայում` ջրի մեջ: Հիվանդանոց տեղափոխելուց հետո բժիշկները նրան` գլխուղեղի հոսքի պատճառով արհեստական կոմայի մեջ էին մտցրել:
Ուիթնի Հյուսթոնին 2012թ. փետրվարին մահացած գտան Լոս-Անջելեսի հյուրանոցների մեկի վաննայում: Երգչուհին այն ժամանակ 48 տարեկան էր: Դիահերձումը ցույց տվեց, որ թմրանյութեր օգտագործելու պատճառով Հյուսթոնը պարզապես խեղդվել է: Քրիստինան ծանր էր տանում մոր մահը. երկու անգամ նա նյարդային նոպաներով հիվանդանոց է տեղափոխվել: