211652_close_icon
views-count5062 դիտում article-date 19:39 25-07-2015

ԱՄՆ-ը առաջին անգամ հրապարակել է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Սպիտակ Տանը քննարկումների լուսանկարները. ֆոտոշարք

ԱՄՆ-ը հրապարակել է ավելի քան 350 լուսանկար, որոնք արվել են 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության օրը՝ Սպիտակ տանը: Լուսանկարներում պատկերված են ԱՄՆ-ի վարչակազմի անդամների առաջին քննարկումները, մասնավորապես այն քննարկումները, որոնք տեղի են ունեցել Սպիտակ Տան տակ գտնվող բունկերում: Լուսանկարները հրապարակել է ԱՄՆ-ի Ազգային արխիվը՝ բավարարելով PBS հեռուստաընկերության վավերագրական հաղորդումների պրոդյուսեր Քոլետ Նեյրուզ Հանի հարցումը: Լուսանկարներում պատկերված են հիմնականում ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնիի մասնակցությամբ քննարկումները: Չեյնին լարված բանակցություններ է վարում, խոսում հեռախոսով: Մի շարք նկարներում պատկերված է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քոնդոլինա Ռայզը, Պետքարտուղար Քոլին Փաուելը և վարչակազմի այլ անդամներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր