211652_close_icon
views-count17063 դիտում article-date 12:12 25-07-2015

Երևանում մենեջերը Toyota Prado-ով վրաերթի է ենթարկել հետիոտների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Հրանտ Մանվելյանը իր վարած Toyota Prado մակնիշի 531 ԼԼ 11 համարանիշի ավտոմեքենայով Սայաթ Նովա փողոցի թիվ 33 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ, 31-ամյա Ելենա Նիկողոսյանին և 33-ամյա Քնարիկ Գրիգորյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի նրանք տեղափոխվեն թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը նույնպես բուժօգնության է դիմել նշված հիվանդանոց: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ. Մանվելյանն աշխատում է «Կոմպասս» ՍՊԸ-ում՝ որպես վաճառքի մենեջեր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր