211652_close_icon
views-count5329 դիտում article-date 09:00 24-07-2015

ԱԺ պատգամավոր Չախկալ Արթուրի միլիոնները. ՀԺ

«Հայկական ժամանակը» գրում է. «ԱԺ հանրապետական պատգամավոր Արթուր Ստեփանյանը՝ Չախկալ Արթուրը, նախորդ տարի 55 միլիոն դրամ (մոտ 115 հազար դոլար) արժողությամբ առանձնատուն է գնել: Այս գործարքի արդյունքում նրա դրամական միջոցները նվազել են՝ 100 հազար դոլարից հասնելով 39 հազար դոլարի: Ստացվում է, որ առանձնատան արժեքի 61 հազար դոլարը Ստեփանյանը վճարել է իր հայտարարագրած միջոցներից: Մնացած գումարի աղբյուրի մասին հայտարարագրում ոչինչ չի նշվում: 2014-ին, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքի հրապարակման, մի առանձնատուն էլ գնել է պատգամավորի հայրը՝ Արսեն Ստեփանյանը, վճարելով 53,3 միլիոն դրամ՝ մոտ 112 հազար դոլար: Արթուր Ստեփանյանը, ինչպես հայտնի է, ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի ամենամտերիմ ընկերներից է»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր