slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Աշոտ Արսենյանի հայտարարագրած միլիոնները. «Հայկական ժամանակ»
211652_close_icon

Աշոտ Արսենյանի հայտարարագրած միլիոնները. «Հայկական ժամանակ»

views-count3399 դիտում article-date 10:14 12-07-2016
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը, որը առավել հայտնի է «Ջերմուկ-Գրուպ»-ի Աշոտ անվանումով (գործարանը պատկանում է Արսենյանին), Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ պատգամավորը նախորդ տարի 5 միլիոն դրամով վաճառել է իր Toyota Camry 2.4 ավտոմեքենան և 12 միլիոն դրամով գնել է Mercedes-Benz E250 D տեսակի ավտոմեքենա, իսկ 20 միլիոն դրամով գնել է մի ընկերությունում բաժնետոմս, որի անունը նշված չի հայտարարագրում: Պատգամավորը նախորդ տարի հանձնել է 4.6 միլիարդ, 71 միլիոն, 280 միլիոն և 102 հազար դրամ փոխառություն, իսկ իրեն վերադարձրել են 1 միլիարդ, 184 միլիոն, 5.3 միլիոն, 4 միլիոն և 102 հազար դրամ փոխառություն: Նրա դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 1.2 միլիարդ դրամ և 16 միլիոն ԱՄՆ դոլար, որոնք տարվա վերջում դարձել են 100 միլիոն դրամ եւ 4 միլիոն դոլար: Աշոտ Արսենյանի եկամուտները 2015 թվականին գոյացել են աշխատավարձից, շահաբժնից, գույքի օտարումից և տված փոխառություններից ստացած տոկոսներից: Շահաբաժնից նա ստացել է 44.8 միլիոն դրամ, աշխատավարձից՝ 6.8 միլիոն դրամ: Պատգամավորի նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ նա ունի արտադրական նշանակության 1 շինություն, 2 հողամաս, 2 բնակարան և 1 առանձնատուն: Ինչպես նաև 4 ընկերությունում բաժնեմաս (58 հազար, 50 հազար, 540 միլիոն դրամ և 50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ): Աշոտ Արսենյանի կինը՝ Գայանե Մկրտչյանը, իր հայտարարագրում նշել է, որ ունի 300 հազար ԱՄՆ դոլար և 400 միլիոն դրամ, իսկ եկամուտ է ստացել շահաբաժնից, որը կազմել է 433 միլիոն դրամ: Այս ընտանիքի զավակն էլ՝ Վահագն Արսենյանն իր դրամական միջոցները չի հայտարարագրել, պարզապես նշել է, թե որքան եկամուտ է ստացել և որքան փոխառություն է հանձնել և ստացել նախորդ տարի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր