211652_close_icon
views-count27465 դիտում article-date 14:52 06-06-2018

Սթափության եւս մեկ կոչ դոն իտալացուն. Վերադարձիր Իտալիա, շարունակիր ծախսել քո միլիոնները.

Ըստ շրջանառվող լուրերի՝ վերջերս Հայաստան ժամանած մի քաղաքացի, ով չի կողմնորոշվում՝ դոն է, թե՝ ոչ, քրեական հեղինակություն է, թե՝ հաջողակ բիզնեսմեն, վերջապես հանրապետական է, թե՝ փոքրուց հավատացել է Նիկոլին, որոշել է համերգ կազմակերպել Էջմիածնում։ Նկատելով, որ վերջին շրջանում իր և իր շրջապատի կողմից ձեռնարկվող բոլոր փորձերը՝ ֆեյսբուքյան ֆեյքերի միջոցով հայտարարությունները, սուտ լուրերի տարածումը, հեղափոխության անունը շահարկելը՝ բացարձակ դրա բարոյական իրավունքը չունենալով, իրենց ակնկալած արդյունքը չեն տալիս, հիմա էլ Պիպոն որոշել է համերգի քողի տակ, այսպես ասած, մարդ հավաքել։ Բայց փաստորեն, այս մարդը, ով Իտալիայում է ապրել իր կյանքի մեծ մասը, ընդհանրապես չի պատկերացնում, որ էջմիածնեցին «մարդ հավաքվող» տեսակ չի, էջմիածնեցին «համերգի խաբվող» տեսակ չի, որ, ի հակառակ իր պնդման, էջմիածնեցին միշտ արժանապատիվ ու դուխով է եղել, ու, եթե ինչ-որ մեկը ժամանում է Հայաստան «էջմիածնեցու արժանապատվությունը վերականգնելու», նա դրանով առնվազն վիրավորում է ամբողջ բնակչությանը։ Պետք է գոնե միջին մակարդակի գրագիտություն ունենալ, հասկանալու համար, որ այդպիսի հասարակ մանիպուլյացիաներով, ֆեյք էջերով, հանկարծ մեծ գումարներ ներդնելով, էջմիածնեցուն չես կարող մոլորեցնել։ Քրեական աշխարհի հետ կապից խուսափելով, մարդկանց հիշողությունից չես կարող ջնջել նույնիսկ վերջին շրջանում ծեծկռտուքները, մահափորձերը և սպանությունները, որոնք անմիջականորեն կապվել են ու կապվում են քո անվան հետ։ Հիմա էլ մտքովդ անցել է, որ 2-3 մանկլավիկիդ ուղարկես տնետուն համոզելու, թե իբր Երկրապահն էլ քեզ է աջակցում: Նման ապուշության ո՞վ կարող է հավատալ: Տեսար, որ նույնիսկ փողով Էջմիածնից մարդ չես կարողանում հավաքել, եղբորդ՝ Լալային ուղարկել ես, որ ռուսաստաններից տաքսիստների, բան վարձի, բերի քո միտինգին մասնակցելու: Էջմիածնեցին քո պատկերացրածից շատ ավելի խելացի է, որ չխաբվի քո անմեղ դեմքին, կամ չստացված շախմատային քայլերին։ Վերադարձիր Իտալիա, շարունակիր ծախսել քո միլիոնները։ Հեղինե Ղազարյան

Նմանատիպ նյութեր