1389 դիտում
15:56 23-07-2015
Կառավարությունը հավանություն է տվել մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման մեթոդաբանությանը
Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման մեթոդաբանությանը: Մեթոդաբանության նպատակն է բացահայտել այն տարածքային միավորները, որոնց ռեսուրսային հնարավորություններն ավելի բարձր են, քան տնտեսական զարգացման մակարդակը, երկրում իրականացվող ծրագրերը դարձնել հասցեական, ապահովել տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների տարբերության մեղմացումը՝ առավել արդյունավետ օգտագործելով տնտեսական զարգացման ներուժը:
Հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագիրը:
Հավանություն է տրվել նաև ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգից բխող 2015-2017 թթ. միջոցառումների ծրագրին:
Սահմանվել են սննդի արտադրության, վերամշակման և բաշխման փուլերում պատշաճ հիգիենիկ ու արտադրական գործելակարգի և վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրման ժամանակացույցը, կերերի և կետային հավելումներ արտադրողների կողմից վտանգի վերլուծության և կրիտիկական կերերի համակարգերի ներդրման ժամանակացույցը, ուժը կորցրած են ճանաչվել կառավարության 2014 թ. հոկտեմբերի 30-ի թիվ 1228-Ն և 1230-Ն, 2007 թ. մայիսի 3-ի թիվ 531-Ն որոշումները: Արդյունքում կապահովվի «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Կերի մասին» ՀՀ օրենքների համապատասխան պահանջների կատարումը:
Նմանատիպ նյութեր
2503 դիտում
21:36 23-03-2018
«Մենք կարևորում ենք երիտասարդների ներուժի ճիշտ ուղղորդումը մեր երկրի զարգացման գործում». Արմեն Աշոտյան
Այս բաժնից
1072 դիտում
13:25 12-01-2025
Իրանից պատվիրակություն կժամանի Հայաստան
1858 դիտում
13:13 12-01-2025
Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան
685 դիտում
12:59 12-01-2025
ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ