Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ Ապարանում թենիսի խաղասենյակում դուռը չփակելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղային․ նա տեղափոխվել է հիվանդանոց
Սեպտեմբերի 27-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ երեխային փողոցում ծեծի են ենթարկել, և նա շտապօգնության ավտոմեքենայով «գլխի թեթև բաց վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 16-ամյա Ա. Գ.-ն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ապարանի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 59 շենքում գտնվող թենիսի խաղասենյակում՝ դուռը չփակելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Արագածոտնի մարզի բնակիչ 16-ամյա Դ. Ղ.-ն ընկերոջ՝ Արագածոտնի մարզի բնակիչ 16-ամյա Վ. Ե.-ի հետ ծեծի են ենթարկել Ա. Գ.-ին՝ գլխի շրջանում պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։