ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ ՀԷՑ-ի ավտոպարկը, որտեղ 30 տարուց ավելի օգտագործում էին հնամաշ ու դարն ապրած ավտոմեքենաներ, համալրվել է ժամանակակից ամենագնացներով ու հեռակառավարմամբ աշխատող «Howo»-ներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Վերջին մեկ տարվա ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ հսկայական աշխատանքներ են իրականացվել և շարունակում իրականացվել ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում հազարավոր փտած, մեծ մասն ընկնելու վտանգի տակ կանգնած փայտե ու բետոնե էլեկտրասյուների և մեծ քանակի կցոններով հարուստ էլեկտրալարերի փոխարինման աշխատանքներ, և այդ աշխատանքների արդյունքում այն վայրերում որտեղ ՀԷՑ-ի մասնաճյուղերի և տարածքային էլեկտրացանցերի աշխատակիցները փոխարինել են 30-40 տարուց ավելի օգտագործվող սյուներն ու լարերը, այդ հատվածներում կտրուկ նվազել են քամու հետևանքով բնակիչներին հասած անհարմարությունները, քանի որ երբ քամի էր լինում, հոսանքալարերը կպնում էին իրար, ժողովրդի լեզվով ասած «դուգա» էր տալիս ու մարդկանց մեծ վնասներ էր պատճառվում, այդ թվում՝ փչանում էին էլեկտրատեխնիկաները, էլեկտրատաքացուցիչները, կենցաղային տեխնիկաները։
Եթե որոշ հատվածներում ՀԷՑ-ի և էլեկտրացանցի աշխատակիցները կարողանում էին հասնել ու շատ արագ խնդիրը կարգավորել, ապա մարզային որոշ ճանապարհների, հիմնականում լեռնային հատվածներում, մեծ դժվարությամբ էին հաղթահարում մինչև հասնում էին վթարի վայր։ Ձմռանը աշխատանքներն էլ ավելի էին բարդանում, քանի որ առատ ձյան հետևանքով որոշ ճանապարհներ փակվում էին կամ պատվում մերկասառույցով, և ՀԷՑ-ի ու էլեկտրացանցի աշխատակիցները հնամաշ «ՈւԱԶ»-ներով մի կերպ էին տեղ հասնում, որոշ հատվածներ էլ այդ ամբողջ տեխնիկան ստիպված ուսերին դրած ոտքով 1-2 կիլոմետր կտրում-անցնում էին, որպեսզի վթարը վերացնեն։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նման խնդիրները վերացնելու, աշխատակիցների աշխատանքային տարրական պայմանները բարելավելու նպատակով ՀԷՑ ժամանակավոր կառավարչի մտահաղացմամբ ձեռք են բերվել մեծ քանակի ամենագնացներ, «Howo» մակնիշի հատուկ տեխնիկայով զինված տրանսպորտային միջոցներ, որոնք կհեշտացնեն ՀԷՑ-ի և էլեկտրացանցի աշխատակիցների գործը։
Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Երևանում ՀԷՑ-ի ավտոպարկ էին բերվել արդեն այդ ամենագնացների և «Howo» հատուկ մեքենաների մի մասը, իսկ այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, տեղում ծանոթանալով ամենագնացների շահագործման հնարավորություներին, տվեց հանձնարարական, որով արդեն 1-2 օրվա ընթացքում թե՛ Երևանում, թե՛ մարզերում կբաժանվեն ամենագնացներն ու «Howo»-ները։
Առաջիկայում ևս շարունակվելու է ավտոպարկի թարմացումը ոչ միայն Երևանում, այլև մարզերում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Howo» մակնիշի հատուկ ավտոմեքենաները նույնիսկ հեռակառավարմամբ են կառավարվում, ինչն ավելի է հեշտացնելու վարորդի աշխատանքը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի