211652_close_icon
views-count565 դիտում article-date 13:52 09-10-2026

Ռուբեն Ռուբինյանի որոշմամբ հաստատվել է մի շարք եկեղեցականների գործունեությանը վերաբերող քննիչ հանձնաժողովի կազմը

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել, որով հաստատել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» կազմը։

Ըստ այդմ, հանձնաժողովը կնախագահի ՔՊ–ական պատգամավոր Արման Եղոյանը։

Հանձնաժողովի անդամները ևս բացառապես ՔՊ–ական պատգամավորներ են, քանի որ ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել են մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին։

Հանձնաժողովի անդամներն են՝

Էդուարդ Աղաջանյանը,

Տարոն Չախոյանը,

Արփինե Դավոյանը,

Ալխաս Ղազարյանը,

Ծովինար Վարդանյանը,

Գոռ Արշակյանը։

Նմանատիպ նյութեր