211652_close_icon
views-count2941 դիտում article-date 12:58 23-07-2015

Վրաստանի արևելքում տեղատարափ անձրևները և ուժեղ կարկուտը լուրջ վնաս են հասցրել

Վրաստանի արևելյան Գուրջան, Թելավի, Ահմեթ և Քվարելի շրջաններում այս գիշեր տեղացած հորդառատ անձրևներն ու ուժեղ կարկուտը մեծ վնաս են հասցրել, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները: Կախեթի մարզի իշխանությունները, որի տարածքում են գտնվում նշված շրջանները, հայտնել են, որ աղետի հետևանքով տասնյակ ծառեր են շրջվել, ջրի տակ են հայտնվել բնակելի տների առաջին հարկերը, վնասվել են տների տանիքները, վնասվել է նաև բերքը, ինչպես նաև էլեկտրահաղորդալարեր: Որոշ ճանապարհահատվածներում դադարեցվել է երթևեկությունը, իսկ այսօր առավոտյան արդեն վերականգնվել է: Նախնական տվյալներով՝ զոհեր չկան:

Նմանատիպ նյութեր