Զուրաբյանը շատերի մոտ վախենում է բաց խոսել տարբեր թեմաների, այդ թվում Սահմանադրությանը հակազդելու վերաբերյալ. «Իրավունք»
«Բավականին հետաքրքիր տեղեկություններ են գալիս ընդդիմադիր դաշտից: Պարզվում է` ՀԱԿ-ում սկսել են մի տեսակ «գաղտնամոլություն» դրսևորել, եւ մասնավորապես Լյովիկ Զուրաբյանը շատերի մոտ վախենում է բաց խոսել տարբեր թեմաների, այդ թվում Սահմանադրությանը հակազդելու վերաբերյալ: Ասում են, թե ՀԱԿ-ում յուրահատուկ ցեց է ընկել՝ սկսվել է Բաղրամյան 26-ի ու ԱԱԾ-ի «ագենտների» փնտրտուքը», -գրում է «Իրավունք» թերթը:
Պարբերականը նաև հավելում է, որ իրենց աղբյուրի վկայությամբ՝ նույն ցեցը կա նաեւ «Ժառանգությունում», պարզապես եթե ՀԱԿ-ում սրան-նրան «ագենտ հանելը» քչփչալու տարբերակով է, ապա «Ժառանգությունում» իրար երեսի են նետում ագենտ լինելու մեղադրանքը:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: