211652_close_icon
views-count9389 դիտում article-date 21:46 10-08-2020

Սերժ Սարգսյանի տեսաուղերձներից շատ-շատերի մոտ սրացումներ եղան․ ինձ թվում է, որ Փաշինյանը՝ պատգամավորներին և «ֆեյքերին» կառավարող «պուլտերը» սկսեց խառնել․ Հայկ Մամիջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսաուղերձները շատ-շատերի մարդկանց մոտ առաջացրին տարբեր քննարկումներ, տարբեր, այսպես ասաց, սրացումներ եղան շատերի մոտ։ [url=https://www.tert.am/am/news/2020/08/10/Mamijanyan/3366865?fbclid=IwAR17HSDjpvYjUMboIbC-5KatBVkxCi2m-tCilvrQLC-SnbXXA1YOiEl4VPM]Tert.am[/url]-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Ինձ թվում է, որ Կառավարության շենքում պարոն Փաշինյանը «պուլտերը» սկսեց խառնել, որոնցով կառավարում է պատգամավորներին և «ֆեյքերին»։ Չգիտես ինչու, պատգամավորներն սկսեցին՝ «կիսաբաց լուսամուտներ» և նմանօրինակ տեքստեր ասել, որոնք «ֆեյքերին» են հարիր»,- նշեց Հայկ Մամիջանյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել՝ որում նա նշել է, որ սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին, ինչպես խոստացել էր: «Հրապարակվող տեսանյութը և հաջորդաբար ներկայացվելիք հինգ կարճ տեսանյութերը` «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով, 2018 թվականից ի վեր Սերժ Սարգսյանի առաջին և անմիջական հաղորդակցությունն են հանրության հետ: Նախագահ Սարգսյանը բազմիցս նշել է, որ երբ գա ժամանակը, կպատասխանի իրեն ուղղված՝ հրապարակայնորեն հնչեցված այն հարցերին, որոնք մտահոգում են հանրությանը: Ապրիլյան պատերազմի թեման դրանցից առաջինն է: Սերժ Սարգսյանի տեսաուղերձին ի պատասխան Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարց էր բարձրացրել, թե ինչու չի Սերժ Սարգսյանը խոսում այն մասին, որ երկու տասնյակից ավելի դիրք է մնացել հակառակորդի տնօրինման տակ։ «Պարոն Քոչարյանն ինչո՞ւ չի խոսում 5-րդ, 6-րդ, 9-րդ պաշտպանական շրջանների մասին։ Ինչո՞ւ չի խոսում նրա մասին, որ նախագահ Սերժ Սարգսյանը, քաջ գիտակցելով, թե ինչ ճնշման և ինչ թիրախավորման տակ է ընկնելու, կարևորում է մեր զինվորների կյանքերը, չտվեց հրաման վերադարձնելու այն տարածքները, որոնց մասին շատ խոսվում է։ Միայն այն մարդը, ով վառոդի հոտ է առել, պատերազմ է անցել, կհասկանար այդ հրամանի արժեքը»,- նշեց Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով Անդրանիկ Քոչարյանին։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարը նաև նկատեց, որ Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններում փոփոխություններ են եղել քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ավարտելուց հետո և հիմա։ «Ես հակված եմ համարելու, որ մեր քաղաքական իշխանությունները հրավիրել են Անդրանիկ Քոչարյանին ու ասել են՝ գժվե՞լ ես, եղբայր, մենք 2-3 տարի է՝ խոսում ենք, որ ապրիլյանին այս չկար, այն չկար և այլն, դու ասում ես՝ ամեն ինչ նորմալ էր, ոնց ուզում ես դրա տակից դուրս արի»,- ասաց նա։ Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր