211652_close_icon
views-count3303 դիտում article-date 08:46 20-10-2015

Վախենում եմ նայեմ Վալերիի աչքերի մեջ. Վալերի Պերմյակովի հայրը խոսել է. «Իրավունք»

«Իրավունք» թերթը ներկայացնում է Վալերի Պերմյակովի հոր՝ Պավել Պերմյակովի հետ զրույցը. «Ի՞նչ է նախաքննությունն ավարտվե՞լ է: Մենք տեղյակ էլ չենք: Նախաքննությունը պարզե՞ց, որ տղաս անմեղ է, որ ինքը չի սպանել այդ ընտանիքին: [b]Ընդհակառակը՝ նույնիսկ սպանությանը մի քանի այլ դրվագներ են ավելացել:[/b] Չգիտեմ ինչ ասեմ, ախր, մեզ ոչ ոք ոչինչ չի ասում, նույնիսկ մի դատ եղել է արդեն, բայց չէին էլ տեղեկացրել մեզ որ կարողանայինք գալ: Միայն լրատվամիջոցներից տեղեկացանք, որ 10 տարի են տվել: [b]Եթե այս անգամ նախապես իմանաք դատական նիստի օրը, կգա՞ք, կմասնակցե՞ք:[/b] Կարծում եմ՝ այո, չնայած դա մեծ ծախսերի հետ է կապված եւ հետո մի տեսակ վախ ունեմ: [b]Ի՞նչ վախ[/b]: Վախենում եմ նայեմ Վալերիի աչքերի մեջ եւ հասկանամ, որ հենց նա է այդ դաժանության հեղինակը. իսկ ծնողը դա հաստատ կզգա»:

Նմանատիպ նյութեր