2657 դիտում
08:55 22-07-2015
Դա չի նշանակում, սակայն, որ ԱԱԾ-ում աշխատած ցանկացած մարդու նկատմամբ պետք է կանխակալ բացասական վերաբերմունք լինի. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագրականն անդրադարձել է նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնում ԱԱԾ աշխատակցի նշանակմանը: Խմբագրականում, մասնավորապես, կարդում ենք. ««Կագեբեն», ազգային անվտանգությունը, հատուկ ծառայությունները կամ ինչպես որ դրանք կոչվում են, առանձնապես հաճելի հիմնարկներ չեն և որևէ երկրում ջերմ ընդունելության չեն արժանանում: Այնտեղի աշխատողները մարդկանց լրտեսում են, գաղտնալսում, հարցաքննում են, հավաքագրում, շանտաժում և այլն: Սովետում, Ռուսաստանում և, հետևաբար նաև Հայաստանում նման հիմնարկները յուրահատուկ հավելյալ դերակատարություն ունեին և ունեն, ինչը ևս չի նպաստում դրանց նկատմամբ դրական վերաբերմունքին: Դա չի նշանակում, սակայն, որ այդ հիմնարկում աշխատած ցանկացած մարդու նկատմամբ պետք է կանխակալ բացասական վերաբերմունք լինի:
Ցանկացած կադրային նշանակման դեպքում կարող են լինել տարբեր տեսակի գնահատականներ: Դա բնական է հատկապես այն դեպքում, երբ կա քաղաքական կամ անձնական շահագրգռվածություն: Բայց եթե նման խնդիր չկա, խելամիտ է սպասել, մինչև տվյալ պաշտոնյան իրեն այս կամ այն ձևով դրսևորի: Ցանկացած մամուլի քարտուղարի դեպքում «լավ դրսևորվելը», իմ ընկալմամբ, լրատվամիջոցների հետ նորմալ հարաբերություններ հաստատելն է, դոգմատիկ, «բոլոր կոճակներով կոճկված» չլինելը, լրագրողներին «վերևից» չնայելը և նրանց հարցերին սպառիչ պատասխաններ տալը, անգամ եթե նրանց լրատվամիջոցները խիստ ընդդիմադիր են»։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը