153210 դիտում
13:25 10-02-2020
Արտակարգ դեպք Վանաձորի բժշկական կենտրոնում. մարդ ի՞նչ աստիճանի պետք է ապաշնորհ լինի, որ անհարգալից վերաբերմունք ցուցաբերի հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված վիրավորների կյանքը փրկած բժիշկների նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։35-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնում մի խումբ անձինք, անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության ու բժիշկների նկատմամբ, իրենց պահել են լկտի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ անձինք նշված բժշկական կենտրոնում վրդովված լինելով իրենց մտերիմների սպանության հանգամանքով, սեռական բնույթի հայհոյանքներ են տվել հիվանդանոցում գտնվող անձանց հասցեին, կոտրել 2-րդ հարկի դռների ապակիները՝ այդ ձևով խաթարելով ոչ միայն հիվանդանոցի բնականոն աշխատանքը, այլև հոգեբանական ճնշում են գործադրել բժիշկների նկատմամբ, բժիշկներ, որոնց շնորհիվ 3 երիտասարդի կյանք հնարավոր է եղել փրկել, բժիշկներ, ովքեր մի քանի ժամ շարունակ կենաց-նահու պայքար են տվել այդ 3 երիտասարդների կյանքի համար։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգով հիվանդանոց ոն ժամանել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր նոր կարողացել են Վանաձորում իբրև հայտնի, այսպես կոչված՝ «լավ ախպերներին սանձել», որպեսզի չխանգարեն հիվանդանոցի բնականոն աշխատանքին։
Քաղաքակիրթ երկրներում նման դեպքից հետո, երբ բժշիկների շնորհիվ փրկվել են հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացիներ կյանքը, կլսվեին միայն շնորհակալանքի ու երախտիքի խոսքեր, մինչդեռ քրեական պատմություններով հարուստ այդ անձանց համար հիվանդանոց ժամանածներն իրենց քայլով կարող էին վնասել, առաջին հերթին, հենց վիրավորներին, երբ բժիշկներն իրենց հիմնական աշխատանքը թողած՝ պետք է հանգստացնեին այդ «վայ-կտրիճներին»։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են այդ «վայ-կտրիճներից» մեկի ինքնությունը. նա Արսեն Բաղդասարյանն է, ում, ինչպես նաև մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ Լոռու մարզի ոստիկանները աշխատանքներ են կատարում։
Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում գույքի դիտավորությամբ ոչնչացում փաստով նյութեր են նախապատրաստվում։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/09/1147019/]Լոռու մարզից հայտնել էր ֆոտոլրագրողը [/url], երեկ՝ փետրվարի 9-ին, կրակոցներ էին հնչել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից 2-ը, ճանապարհին գիտակցության չգալով, մահացել են:
Հ
իվանդանոց էր ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի, վարչության պետի տեղակալ Արման Գալստյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Լևոն Պառավյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված անձինք հիվանդանոց էին տեղափոխվել Բազում թաղամասից, որտեղ հայտնաբերվել էր նաև ՎԱԶ-2121 մակնիշի 33 TO 356 համարանիշի ավտոմեքենա՝ ամբողջովին հրկիզված: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել էր ավտոմատ:
Դեպքի վայր էին ժամանել նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանը, փորձագետ Արթուր Առաքելյանը, եւ ավագ փորձագետ Հովհաննես Սաքանյանը:
Ավտոմեքենայում առաջացած կրակը մարելու համար ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ոստիկաններն ու քննիչները ունեին կասկածներ, որ հնարավոր է՝ հրկիզված «Նիվան» կապ ուներ կատարված դեպքի հետ: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի, 104 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 119+
119+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12718 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ