15089 դիտում
12:12 18-11-2019
Մոսկվայի համալսարանի վերնախավին «գաստրոլյորներ» անվանելը նշանակում է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել նրանց նկատմամբ. Պավել Սաֆարյան. NewArmenia.am
Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Պավել Սաֆարյանը [url=https://newarmenia.am/%D5%B4%D5%B8%D5%BD%D5%AF%D5%BE%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B6-%D5%A3%D5%A1/?fbclid=IwAR0IPlziazqWaQzAVtEltCCbQthZ8qKkTQqkrImPpjqkIS91dGPt90hX_I4]NewArmenia.am[/url]-ի հետ զրույցում անդրադարձել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի՝ ՄՊՀ Երևանի մասնաճյուղին առնչվող հայտարարություններին:
[b]—Խնդրում եմ մեկնաբանել ԵՊՀ ռեկտորի ժ.պ. արտահայտությունը տեղական ԶԼՄ-ներին այն մասին, որ Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղն իսկական Մոսկվայի պետական համալսարանը չէ, այլ ընդամենը նրա մասնաճյուղն է:[/b]
-Հուսով եմ, որ Մոսկվայի համալսարանի կառուցվածքային ստորաբաժանման վերաբերյալ սխալ կարծիքը ձևավորվել է ռեկտորի պաշտոնակատարի անբավարար տեղեկացվածության պատճառով: Նախ նշեմ, որ ներկայումս Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղեր գործում են վեց երկրներում՝ Հայաստանում, Սլովենիայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում և Ադրբեջանում:
Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի ստեղծումը Հայաստանում նշանակալից իրադարձություն է Հայաստանի և Ռուսաստանի համար: Մասնաճյուղը կոչված է զարգացնել և բազմապատկել տարածաշրջանում Ռուսաստանի կրթական համակարգի լավագույն ավանդույթները և իրականացնել ուսումնական, գիտահետազոտական, մշակութային-լուսավորչական գործունեություն՝ բնական, գիտական և հումանիտար գիտելիքների լայն շրջանակում: Կրթական ընթացքը մասնաճյուղում ամբողջապես իրականացվում է Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ուսումնական պլանների և ծրագրերի համաձայն: Բոլոր մասնագիտական առարկաները դասավանդում են Մոսկվայից ժամանած դասախոսները: Ուսումնական պլանները, առարկաների ուսումնական ծրագրերը, ուսումնական նյութերը, ստուգարքների և քննությունների անցկացման սխեմաները նույնն են, ինչ Մոսկվայում: Մասնաճյուղն ապահովում է դասավանդման նույն մակարդակը, որն առկա է գլխամասային համալսարանում և պատահական չէ, որ մասնաճյուղի շրջանավարտները ստանում են ՄՊՀ նույնական դիպլոմի նմուշ:
Ընդգծեմ նաև, որ այս տարի Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վ.Ա. Սադովնիչին ՀՀ վարչապետ Ն.Վ. Փաշինյանի հետ միասին մասնաճյուղում մասնակցեցին մեր առաջին շրջանավարտներին Մոսկվայի համալսարանի դիպլոմների հանձման արարողությանը:
—[b]Խնդրում եմ նաև մեկնաբանեք տեղեկություններն այն մասին, որ մասնաճյուղում հիմնականում դասավանդում են տեղական մասնագետները և ժամանակ առ ժամանակ ժամանում են, ինչպես արտահայտվեց ռեկտորը՝ «գաստրոլյորները» Մոսկվայի պետական համալսարանից, վարում կարճ դասընթացներ և վերադառնում Մոսկվա:[/b]
-Չորս տարվա գործունեության ընթացքում Մոսկվայից մասնաճյուղ են գործուղվել Մոսկվայի պետական համալսարանի ավելի քան 400 գործող դասախոսներ: Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը միակ բուհն է Հայաստանում, որն ուսանողներին եզակի հնարավորություն է ընձեռում լսել Ռուսաստանի լավագույն պրոֆեսորների դասախոսությունները, ներառյալ այնպիսի ականավոր գիտնականների, ինչպիսիք են Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ելենա Լեոնիդովնա Վարդանովան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մոսկվայի պետական համալսարանի Մոսկովյան տնտեսագիտական դպրոցի տնօրեն-կազմակերպիչ Ալեքսանդր Դմիտրիևիչ Նեկիպելովը, բանասիրական գիտությունների դոկտոր Իգոր Գրիգորևիչ Միլոսլավսկին, Մոսկվայի պետական համալսարանի օտար լեզուների և տարածաշրջանային հետազոտությունների ֆակուլտետի պատվավոր նախագահ Սվետլանա Գրիգորիևնա Տեր-Մինասովան: Այս ականավոր գիտնականներին, Մոսկվայի համալսարանի վերնախավին «գաստրոլյորներ» անվանելը նշանակում է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել նրանց նկատմամբ և խախտել կոլեգիալության և ակադեմիական համերաշխության սկզբունքները:
Ինչ վերաբերվում է տեղական մասնագետներին, ապա կցանկանայի տեղեկացնել հարգելի ռեկտորի պաշտոնակատարին, որ մեր կողմից հրավիրվում են ՀՀ բուհերի /այդ թվում Երևանի պետական համալսարանի/ լավագույն մասնագետները՝ հիմնականում սեմինար պարապմունքներ անցկացնելու նպատակով:
Զրույցի ընթացքում ռեկտորն անդրադարձավ Մասնաճյուղում ուսման վարձի գնին՝ նշելով, որ մարդիկ 1.800.000 դրամ են վճարում փաստացի միայն Մոսկվայի պետական համալսարանի անվան համար:
Բոլոր մասնաճյուղերում ուսման վարձը սահմանվում է ՄՊՀ-ի ռեկտորի հրամանով: Երևանի մասնաճյուղում ուսման վարձը 35-40% ավելի ցածր է, քան գլխամասային համալսարանում: ՀՀ մյուս բուհերի համեմատ վարձի բարձր լինելը բացատրվում է ուսումնական պրոցեսի վերոնշյալ առանձնահատկություներով պայմանավորված մեծ ծախսերով:
Մանրամասներն՝ [url=https://newarmenia.am/%D5%B4%D5%B8%D5%BD%D5%AF%D5%BE%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B6-%D5%A3%D5%A1/?fbclid=IwAR0IPlziazqWaQzAVtEltCCbQthZ8qKkTQqkrImPpjqkIS91dGPt90hX_I4]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3273 դիտում
14:15 04-04-2015
Ծխախոտի պատճառով 20-ամյա զինծառայողը ծեծել է ծառայակցին եւ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել պետերի նկատմամբ
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»