Ռուսաստանում ուղևորները տրամվայից դուրս են շպրտել հոգևորականին. տեսանյութ
Ուշագրավ միջադեպ է գրանցվել Ռուսաստանում: Սվերդլովսկի շրջանի Նիժնի Տագիլ քաղաքում տրամվայի ուղևորները համատեղ ուժերով տրամվայից դուրս են շպրտել հարբած հոգևորականին:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ տրամվայի վարորդը ուշադրություն է դարձրել հոգևորական ուղևորի վրա, որը մինչև տրամվայ նստելը կանգառում նստած, շշից շամպայն է խմել և ծխել:
«Որոշեցի դա նկարել: Սակայն հոգևորականին դա դուր չեկավ, նա ներխուժեց վարորդական խցիկ և ծեծկռտուք հրահրեց», պատմել է վարորդը:
Ուղևորները և անցորդները կռվարար հոգևորականին «չեզոքացրել» են և տրամվայից դուրս շպրտել:
Ռուսական Ուղղափառ եկեղեցին արձագանքել է միջադեպին՝ հայտարարելով, որ այդ հոգևորականը իրենց եկեղեցու սպասավոր չէ: