ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՆՈԿԱՈՒՏԻ ԵՆԹԱՐԿԵՑ ՌՈԲԵՐՏ ՇՏԻԳԼԻՑԻՆ
Գերմանական Հալլե քաղաքում ավարտվեց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ թվով 4-րդ հանդիպումը: Մենամարտի 6-րդ ռաունդում Արթուր Աբրահամը նոկաուտի ենթարկեց Ռոբերտ Շտիգլիցին` պաշտպանելով սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: