Աբրահամը հաղթեց Շտիգլիցին և հետ վերադարձրեց չեմպիոնական գոտին. տեսանյութ
Գերմանական Մագդեբուրգ քաղաքում ավարտվեց Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի և չեմպիոնի հավակնորդ Արթուր Աբրահամի մենամարտը: Դրամատիկ պայքարում ընթացած մրցավեճն ավարտվեց հայ բռնցքամարտիկի դժվարին հաղթանակով`115-110, 112-113, 114-111: Մենամարտի ելքը վճռվեց 12-րդ ռաունդում, երբ Արթուր Աբրահամի հուժկու հարվածներից հետո մրցակիցը հայտնվեց նոկդաունում:
Այսպիսով Արթուր Աբրահամը կարողացավ ռևանշի հասնել Շտիգլիցի նկատմամբ և հետ վերադարձնել սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին:
Հիշեցնենք, որ նախորդ երկու մենամարտերում բռնցքամարտիկները հաղթել էին մեկական անգամ: Առաջին մենամարտում Աբրահամը միավորներով հաղթել էր Շտիգլիցին, իսկ ռևանշ մենամարտում տեխնիկական նոկաուտով պարտություն էր կրել: