Շառլ Ազնավուրը համերգով հանդես կգա Բելգիայում
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը համերգով հանդես է գալու Բելգիայում: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/aznavourofficiel/posts/982385538479586]էջի [/url]միջոցով:
Համերգը տեղի կունենա օգոստոսի 29-ին՝ Grand Casino Knokke-ում՝ 450 հանդիսականի համար:
2009 թվականին Շառլ Ազնավուրը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն երգիչ: