211652_close_icon
views-count986 դիտում article-date 10:21 28-08-2014

Հայաստանի պետական կամերային նվագախումբը ելույթներով հանդես կգա Ֆրանսիայում և Շվեյցարիայում. համերգին ներկա է լինելու Շարլ Ազնավուրը

Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ /տնօրեն Նորայր Նազարյան/ 2014 թվականի սեպտեմբերի 3-12 հյուրախաղերով /8 համերգ/ հանդես կգա Ֆրանսիայի և Շվեյցարիայի մի շարք քաղաքներում: Հյուրախաղերի առաջին համերգը սեպտեմբերի 3-ին է` Գարժիլեսում (Ֆրանսիա): Հավատարիմ մնալով իր ավանդույթներին, նվագախումբը համերգային ծրագրերում այս տարի էլ է ընդգրկել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Սեպտեմբերի 7-ին Ժնևի՝ Վիկտորիա Հոլում կայանալիք Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգին, որն անց է կացվելու Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո, ներկա է գտնվելու մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Նմանատիպ նյութեր