211652_close_icon
views-count3312 դիտում article-date 16:44 25-07-2016

«Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցները համերգով հանդես եկան Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում

Հուլիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի պարարվեստի օրերի շրջանակներում Սփյուռքից ժամանած «Սայաթ-Նովա» (ԱՄՆ), «Բարալեթ» Վրաստան), «Վաչիան» (Վրաստան), «Նաիրի» (ԱՄՆ), «Կիլիկիա» (ՌԴ, Մոսկվա), «Նարեկ» (ՌԴ, Կրասնոդար), «Թերպսիխորա» (Պլատիգորսկ, ՌԴ) պարախմբերն մեկնեցին Լոռու մարզ: Երեկոյան Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի համերգասրահի դահլիճում կայացավ համերգ, որի ընթացքում վանաձորցի հանդիսատեսին իրենց կատարումներով ներկայացան ԱՄՆ-ից, Վրաստանից, Ռուսաստանից ժամանած պարախմբերը: Համերգին ներկա էր Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը: Փառատոնի մասնակիցներին ողջունեցին Վանաձորի «Հորովել» երգի-պարի դպրոց-ստուդիայի սաները (գեղ. ղեկավար՝ Արայիկ Գևորգյան): Երեկոյի ավարտին Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը պատվոգրեր հանձնեց համերգի մասնակիցներին՝ Սփյուռքում հայ պարարվեստը պահպանելու, զարգացնելու և տարածելու համար: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանցը շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետարանին և վանաձորցիներին՝ Սփյուռքից ժամանած պարախմբերին ջերմորեն հյուրընկալելու և համերգն հավուր պատշաճի կազմակերպելու համար:

Նմանատիպ նյութեր