3725 դիտում
20:49 27-09-2015
Շառլ Ազնավուրը հոկտեմբերի 10-ին բացառիկ համերգով հանդես կգա Երևանում
Հայաստանում ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի կապակցությամբ մեկ բացառիկ համերգով հանդես կգա լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում: Տոմսերի վաճառքի սկիզբը կմեկնարկի սեպտեմբերի 30-ից: Համերգի կազմակերպիչն է «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնը:
Լեգենդար Շանսոնյեն արդեն 91 տարեկան է ու ավելի քան 1000 երգերի հեղինակ: Նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում, վաճառվել է երգչի ավելի քան 100 միլիոն սկավառակ: Իր կյանքի ընթացքում նա երգել է համաշխարհային այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան, Սելին Դիոնը, Լուչիանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն, Պատրիսիա Կաասը, Լայզա Միննելին և այլն: 2009 թ-ին Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:
Նմանատիպ նյութեր
2751 դիտում
10:54 18-07-2015
Շառլ Ազնավուրը համերգով հանդես կգա Բելգիայում
8353 դիտում
22:53 31-10-2016
Աշխարհահռչակ և մեծանուն կոմպոզիտորը բացառիկ համերգով հանդես կգա Գյումրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
790 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
763 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար