Ռուսաստանը Բելառուսին կտրամադրի $760 միլիոնի վարկ
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ընթացիկ տարում Բելառուսին 760 մլն դոլարին համարժեք ռուբլու վարկ տրամադրելու նախագծին: Այդ մասին նշված է ՌԴ կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում ասված է, որ գումարտ տրամադրվում է սպասարկումների և վարկերի մարման համար, որը ավելի վաղ երկրի զարգացման ու կայունացման համար տրամադրել էին Ռուսաստանը և Եվրասիական հիմնադրամը:
Վարկի մարումը կիրականացվի 13 հավասար կիսամյակներով՝ յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին: Վերջին մարումը Բելառուսը պետք է կատարի 2025 թվականի փետրվարի 15-ին: