Ռուսաստանը Բելառուսին կտրամադրի մինչև 10 միլիարդ դոլարի վարկ
Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Բելառուսին մինչև 10 միլիարդ դոլարի վարկ տրամադրելը՝ ատոմակայան կառուցելու համար: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:
10 միլիարդ դոլարի վարկային գիծ բացելու մասին համաձայնագիրը Ռուսաստանն ու Բելառուսը ստորագրել են 2011 թվականի նոյեմբերին: Նախագծի համաձայն, կառուցվելու է երկու էներգաբլոկով ու մինչև 2400 մեգավատտ հզորության ատոմակայան: Ատոմակայանի առաջին էներգաբլոկը պլանավորված է շահագործման հանձնել 2016 թվականին: