3579 դիտում
13:54 09-12-2016
Համաշխարհային բանկը $50 միլիոնի վարկ կտրամադրի Հայաստանին
Համաշխարհային բանկի Տնօրենների խորհուրդը երեկ՝ դեկտեմբերի 8-ին, հաստատել է Հայաստանի համար Զարգացման քաղաքականության ֆինանսավորման 4-րդ վարկային ծրագիրը (ԶՔՖ-4) ՝ 50 միլիոն ԱՄՆ դոլար գումարով, տեղեկացնում են Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակից։
50 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով չորրորդ ԶՔՖ-ն հաստատուն սպրեդով ՎԶՄԲ վարկ է՝ 14,5 տարի արտոնյալ ժամկետով և 25 տարի մարման ժամկետով:
«Զարգացման քաղաքականության ֆինանսավորման 4-րդ վարկային ծրագիրը (ԶՔՖ-4) օժանդակում է Հայաստանի բարեփոխումների լայն շրջանակ՝ խթանելով հարկաբյուջետային, սոցիալական և բնապահպանական կայունությունը և ամրապնդելով մրցունակությունը: Այն 2013-2016 թթ. ընդգրկող՝ չորս ԶՔՖ-ների ծրագրային շարքի վերջին գործառնությունն է:
Սույն գործառնության առաջին հենասյունը ներառում է առանցքային ոլորտներում ֆինանսական կայունության և սոցիալական պաշտպանության ծրագրերի արդյունավետության բարելավման միջոցառումներ՝ միաժամանակ կատարելագործելով բնապահպանական երաշխիքները հանքարդյունաբերության ոլորտում, որին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման կեսից ավելին: Երկրորդ հենասյունը՝ մրցունակության բարելավումը, շեշտադրում է գործարար միջավայրի ամրապնդումը և առևտրի դյուրինացման և միակցելության բարելավումը, ինչպես նաև վարկավորման հասանելիությունը:
Սույն գործառնության օժանդակությամբ առանցքային ուղենիշերի թվում են՝ Հարկային միասնական օրենսգրքի ընդունումը, որը կարձագանքի հարկային համակարգի թերություններին և կընդլայնի աճը խթանող կապիտալ ներդրումների և սոցիալական ծախսերի համար հարկաբյուջետային տարածքը: Այն ներառում է եկամուտների ավելացման, հարկային համակարգի արդյունավետության, թափանցիկության և հավասարության բարելավման և հարկային վարչարարության ամրապնդման միջոցառումներ»։
Նմանատիպ նյութեր
2295 դիտում
13:14 22-11-2019
Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին
1699 դիտում
16:59 17-07-2015
Ռուսաստանը Բելառուսին կտրամադրի $760 միլիոնի վարկ
1547 դիտում
14:27 05-05-2022
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը 22.6 մլն եվրո վարկ կտրամադրի Հայաստանին
Այս բաժնից
871 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները
1234 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
745 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ