Յոհան Կրոյֆ. Պոգբայի համար 80 միլիոնը աբսուրդ է
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը իր կարծիքն է հայտնել Ֆրանսիայի հավաքականի և «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հնարավոր տեղափոխությանը «Բարսելոնա»:
«Այն գումարները, որոնք Պոգբայի հնարավոր տեղափոխության հետ կապված մամուլում շրջանառվում են, պարզապես աբսուրդ են: 80 միլիոն եվրո Պոգբայի համար՝ դա աբսուրդ է:
Նախկինում «Բարսելոնան» ինքն էր աճեցնում այնպիսի գերաստղերի, ինչպիսիք են Չավին, Մեսին և Ինյեստան, որոնց վրա ակումբը ոչինչ չի ծախսել: Իսկ այժմ այդ ամենը չկա», ասել է Կրոյֆը: