Յոհան Կրոյֆ. Բլատերը պետք է հեռանա ՖԻՖԱ-ից
Հանրահայտ հոլանդացի մարզիչ և ֆուտբոլիստ, «Ոսկե գնդակ» եռակի դափնեկիր Յոհան Կրոյֆւ հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը պետք է հոժարակամ թողնի պաշտոնը:
«Չեմ կարող դատել, կոռուպցիոն սկանդալներում Բլատերը մեղավո՞ր է եղել, թե՞ ոչ: Բայց չի կարելի մնալ պաշտոնում 2015 թվականին, եթե քեզ ընտրել են դեռևս 1998-ին: Այժմ նոր ժամանակներ են եկել՝ նոր գաղափարներով, որոնք նոր առաջնորդ են պահանջում: Բլատերը դա ինքը պետք է հասկանա:
Իր փորձառությամբ նա կարող է խորհրդական մնալ, այլ ոչ թե՝ նախագահ: Ժամանակն է ճանապարհը զիջել երիտասարդներին՝ իրենց թարմ գաղափարներով», նշել է Կրոյֆը: