211652_close_icon
views-count10583 դիտում article-date 08:50 15-07-2015

Քրեական աշխարհում խորքային հակամարտություն է ծավալվում. «Իրավունք»

«Վերջին ժամանակներս հայաստանյան քրեական հեղինակությունները կամ սպանվում են կամ հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում: Դա խոսում է մեկ բանի մասին` քրեական աշխարհում խորքային հակամարտություն է ծավալվում: Վերջին թարմ դեպքերից մեկը քանաքեռցի հայտնի մականունով Տույի ձերբակալումն է, իսկ երեկ հրազենային վնասվածքով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Չուգուն մականվամբ Արթուր Հովհաննիսյանը, որտեղ էլ նա մահացել է», գրում է «Իրավունք» թերթը ու հավելում. «Թե ինչքան կխորանա արդեն քրեական պատերազմ հիշեցնող այս իրավիճակը, անգամ քաջատեղյակ անձինք են դժվարանում կանխատեսել»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր