3378 դիտում
09:51 30-11-2018
Թեժ պայքար է ծավալվում ԱԺ նախագահի պաշտոնի համար․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Որքան մոտենում է ընտրության օրը, այնքան թեժանում է պայքարը հատկապես ռեյտինգային թեկնածուների միջև: Ընդ որում, խոսքը ոչ թե տարբեր ուժերի թեկնածուների մասին է, այլ միևնույն քաղաքական ուժի կողմից որևէ տարածքում առաջադրվածների:
Մասնավորաբար թեժ պայքար է սկսվել հատկապես «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների միջև: Հարցն այն է, որ ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, շատերի ապագան որոշվելու է հենց ռեյտինգային կարգով ստացած ձայներից: Խոսքը ոչ թե պատգամավոր դառնալ-չդառնալու մասին է, այլ գործադիր իշխանության մեջ հետագա պաշտոնավարման և խորհրդարանի ղեկավար կազմում տեղ ունենալու: Իհարկե, եթե այս ուժը մեծամասնություն կազմի:
Ի մասնավորի, թեժ պայքար է ծավալվում ԱԺ նախագահի պաշտոնի համար: «Փաստի» տեղեկություններով, այդ պաշտոնում կառաջադրվի պոտենցիալ թեկնածուներից նա, ով առավելագույն քվեներ կստանա: Ուստի պատահական չէ, որ մեծ մրցակցություն է լինելու հատկապես Ֆելիքս Ցոլակյանի, Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի և Արարատ Միրզոյանի միջև, թեպետ նրանք առաջադրվել են տարբեր ընտրատարածքներում: Խնդիրն այն է, թե ընդհանուր հաշվարկով ով որքան ձայն կստանա:
Ի դեպ, շրջանառվում էր նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի անունը, սակայն, մեր տեղեկություններով, նրա թեկնածությունը չի էլ քննարկվում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2337 դիտում
09:01 14-07-2021
ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար թեժ պայքար է. «Ժողովուրդ»
2893 դիտում
09:06 05-04-2014
Արթուր Բաղդասարյանը վարչապետի պաշտոնի համար թեժ պայքար է սկսել․ Ժողովուրդ
10799 դիտում
08:50 15-07-2015
Քրեական աշխարհում խորքային հակամարտություն է ծավալվում. «Իրավունք»
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»