Պուտինի պատկերով բլուզ հագնելու համար պաշտոնից հեռացվել է Թուրքիայում Ուկրաինայի հյուպատոսը
Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմիկինի ընդունած որոշումից հետո հետ է կանչվել Թուրքիայում Ուկրաինայի հյուպատոս Լևենթ Այդինը:
Պատճառը եղել է այն, որ Այդինը հագել էր բլուզ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով:
«Լևենթ Այդինը Ուկրաինայի շատ քաղաքացիների է օգնել, և այստեղ սկզբունքի հարց կա: Ես որոշում եմ կայացրել Ուկրաինայի հյուպատոսի նրա լիազորությունները դադարեցնելու մասին»,-մեջբերում է Ria Novosti-ն Կլիմկինի խոսքը:
Նշենք, որ Լևենթ Այդինը Պուտինի պատկերով և «Հեզությունը մեր ամեն ինչն է» գրառումով բլուզով ներկա էր գտնվել «Անթալիասփոր» ակումբի հետ պայմանագիր կնքած ֆուտբոլիստ Սամուել Էտո'Օ-ի պաշտոնական ներկայացմանը: