1204 դիտում
11:05 14-07-2015
Ոչ նախագահները, ոչ էլ Սահմանադրության տեքստերը, իհարկե, իդեալական չեն եւ չեն էլ լինի. «Առավոտ»
«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է.
«Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը շուտով կհրապարակվի, եւ դա եւս մի առիթ կլինի ընդդիմադիրներին՝ խոսելու «վերարտադրության» մասին: Ինքնին այդ խոսակցությունները «վերարտադրություն» են, որովհետեւ թե 1995 եւ թե 2005 թվականներին, այսինքն՝ Սահմանադրությունն ու սահմանադրական փոփոխություններն ընդունելիս, այդ բառը հնչել է: 1995-ին ասվում էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզում է իր համար թագավորական լիազորություններ սահմանել, իսկ 2005-ին՝ որ Ռոբերտ Քոչարյանն ուզում է երրորդ ժամկետով ընտրվել: Հիմա (միանգամայն լուրջ, առանց հումորի) ասվում է, որ Սերժ Սարգսյանն ուզում է դառնալ Ազգային ժողովի նախագահ եւ այդպես ղեկավարել երկիրը: Ոչ նախագահները, ոչ էլ Սահմանադրության տեքստերը, իհարկե, իդեալական չեն եւ չեն էլ լինի: Խոսքն այլ բանի մասին է. եթե ձեռնարկում ես միեւնույն գործողությունները, ապա մի՛ սպասիր, որ կստանաս տարբեր արդյունքներ:
Դա դասական ճշմարտություն է, ոսկե կանոն, որը կարող է կիրառվել կենցաղում, բիզնեսում եւ քաղաքականության մեջ: Եթե դու ասում ես, որ Սահմանադրության տեքստը մերժելի է, ընդհանրապես քննարկման առարկա չի կարող լինել, որովհետեւ այս կամ այն ղեկավարը քեզ դուր չի գալիս, ապա դու ընտրողներին, քաղաքացիներին տրամադրում ես անտարբերության, ապատիայի, նիհիլիզմի՝ «էլի մեր գլխին ուզում են մի բան սարքեն»: Եվ մարդիկ տրամադրվում են ոչ թե պայքարելու ու «ոչ» ասելու, ինչպես որ ակնկալում է ընդդիմությունը, այլ ճիշտ հակառակը՝ ընդհանրապես հանրաքվեին չմասնակցելու: Իսկ իշխանություններին, ինչպես հասկանում եք, հենց դա էլ պետք է»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2669 դիտում
12:06 17-04-2020
Ասելիք իհարկե կա, վերաբերմունք իհարկե կա, բայց չեմ ուզում ասեմ. Արարատ Միրզոյանը՝ Գարեգին Բ-ի մասին. News.am
1438 դիտում
15:47 07-02-2019
Վարչապետ Փաշինյանը կոչ է անում համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ
Այս բաժնից
1003 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1057 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1054 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»