1438 դիտում
15:47 07-02-2019
Վարչապետ Փաշինյանը կոչ է անում համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ:
ՀՀ վարչապետը այդպիսի կոչ պարունակող գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Սիրելի՛ հայրենակիցներ. հասարակական նախաձեռնությամբ 2012 թվականից ի վեր փետրվարի 7-ը հռչակվել է համացանցում հայատառ գրելու օր:
Այս առումով ինձ համար բոլոր օրերն էլ փետրվարի 7-ն են եւ ուզում եմ բոլորիդ կոչ անել՝ համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ:
Դա առավել հարգալից մոտեցում է ոչ միայն մեր ազգային հանճարի՝ Մեսրոպ Մաշտոցի, այլեւ բոլոր այն օգտատերերի նկատմամբ, ովքեր Ձեր գրառումները կարդում են»,- գրել է Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
1243 դիտում
13:47 07-02-2015
Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է
14381 դիտում
19:08 09-02-2015
Քանի անգամ են Գագիկ Շամշյանին համացանցում փնտրել հայատառ եւ լատինատառ. տեսանյութ
2118 դիտում
12:05 07-02-2017
Փետրվարի 7 ը համացանցում հայատառ գրելու օրն է. նախաձեռնությունը 5 տարեկան է
Այս բաժնից
883 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
640 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար