Վիեննայում այսօր մեկնարկում է Իրանի միջուկային հարցով բանակցությունների հերթական փուլը
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում այսօր կկայանան իրանական միջուկային ծրագրի կարգավորման շուրջ հերթական բանակցությունները, հաղորդում է Ria Novosti-ն:
Բանակցությունները սկսվելու են Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչիի և Եվրամիության արտաքին դիվանագիտության հարցերով տնօրենի տեղակալ Հելգա Շմիդտի հանդիպումով:
Քննարկվելու է համապարփակ համաձայնագրի մշակման վերջնական տարբերակը, իսկ բանակցությունները ուրբաթ՝ մայիսի 15-ին, կշարունակվի իրանական պատվիրակության և «Վեցյակի» անդամների քաղտնօրենների մակարդակով: