ԿԸՀ անդամը ինքնաբացարկ է ներկայացրել և գնում է ԱՄՆ ամուսնանալու. ՀԺ
«Շաբաթ օրը Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Տաթևիկ Օհանյանի լիազորությունները դադարեցնելու մասին։ Օհանյանն ինքն է ինքնաբացարկի դիմում ներկայացրել Ս. Սարգսյանին», գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Մեր տեղեկություններով, ինքնաբացարկի պատճառն այն է, որ ԿԸՀ անդամն ամուսնացել է և մշտական բնակության է տեղափոխվում ԱՄՆ։ Օհանյանը ԿԸՀ–ում է 2007 թվականից։ Նախ որպես ԿԸՀ մամուլի քարտուղար, ապա և ԿԸՀ անդամ։ Հանրությանը ավելի շատ հայտնի է «ԱԼՄ» և «Հ2» հեռուստաընկերություններում վարած հաղորդումներից։ Օհանյանի փոխարեն ԿԸՀ նոր անդամ առայժմ չի նշանակվել», հավելում է թերթը։