211652_close_icon
views-count4251 դիտում article-date 18:38 03-09-2018

Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի 12 ուժ. ՀԺԱՄ-ն ինքնաբացարկ է ներկայացրել ԿԸՀ. Tert.am

ԿԸՀ-ն իր այսօրվա նիստում քննարկեց Երևանի ավագանու ընտրություններում մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի փաստաթղթերի վերաբերյալ հարցերը: Ինչպես հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/09/03/elections/2780949]Tert.am[/url]-ը, այսօր լրացել է հայտ ներկայացրած քաղաքական ուժերի գրանցման ժամկետը: Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 քաղաքական միավոր՝ 9 կուսակցություն և 4 դաշինք: ԿԸՀ –ն գրանցեց 12 քաղաքական միավորի մասնակցությունը, քանի որ Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն կուսակցությունն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել՝ հետ պահանջելով ԿԸՀ ներկայացրած փաստաթղթերը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ 3 առանձին թեկնածուի չեն գրանցել՝ փաստաթղթերի հետ կապված խնդիրներով: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել հետևյալ քաղաքական ուժերը. Րաֆֆի Հովհաննիսյան, «Ժառանգություն» Արտակ Ավետիսյան, «Ռեֆորմիստների» կուսակցություն Մանուել Գասպարյան, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն Անահիտ Թարխանյան, «Երեւանի հանրություն» դաշինք Արտակ Զեյնալյան, «Լույս» դաշինք Նաիրա Զոհրաբյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն Արարատ Զուրաբյան, «Երևանցիներ» դաշինք Գեւորգ Հովսեփյան, «Հայք» (Հայկազուններ) կուսակցություն Միքայել Մանուկյան, «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցություն Հայկ Մարության, «Իմ քայլը» դաշինք Մհեր Շահգելդյան, «Օրինաց Երկիր» կուսակցություն Գեւորգ Սանդալյան, «Հայաստանի Ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն Զարուհի Փոստանջյան, «Երկիր Ծիրանի» կուսակցություն

Նմանատիպ նյութեր