211652_close_icon
views-count940 դիտում article-date 21:30 06-05-2026

ԴՕԿ-ից երկու թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. ԿԸՀ արտահերթ նիստ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր՝ մայիսի 6-ին, արտահերթ նիստ է գումարել։ Նիստում ուժը կորցրած է ճանաչվել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը։

ԿԸՀ-ն ստացել էր «Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցության ընտրական ցուցա­կում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Աննա Վալերիի Իսահակյանի և Սևակ Արամի Մարտիրոսյանի ինքնաբացարկի դիմումները։

Նրանք ներկա էին ԿԸՀ արտահերթ նիստին և վերահաստատել են իրենց դիմումները։

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո՝ դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունը: Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:

Պատգամավորի թեկնածուի կողմից ինքնաբացարկի մասին դիմում ներկայացվելու դեպքում թեկնածուն հանվում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակից։

Նմանատիպ նյութեր