Անգելա Մերկելը ավարտել է իր 2-օրյա այցը Բալկաններ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ավարտել է իր 2-օրյա այցը Բալկաններ: Գերմանական կառավարության ղեկավարը եղել է Սերբիայում, Ալբանիայում և Բոսնյա-Հերցեգովինայում:
Այցի ավարտին ելույթ ունենալով Սարաևոյում` Մերկելը ընդգծել է բալկանյան երկրների Եվրամիությանը անդամակցելու կարևորությունը:
Ի դեպ, Սարաևոն ցանկանում է անդամակցության հայտ ներկայացնել 2017թ-ի սկզբին: