Անգելա Մերկելը Մոսկվա կատարելիք այցը պատասխանատու է համարում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսին Մոսկվա կատարելիք այցը կարևոր է համարում, գրում է գերմանական Die Welt-ը:
Իր տեսաբլոգում Մերկելը նշել է. «Ինձ համար մայիսի 10-ին Ռուսաստան կատարելիք այցը չափազանց կարևոր պահ է: Մենք Ռուսաստանի հետ ներկա պահին մեծ տարաձայնություններ ունենք, մասնավորապես, այն հարցով, թե ինչ է կատարվում Ոկրաինայում:
Այդուհանդերձ, կարևոր է ինձ համար մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահի հետ միլիոնավոր զոհերի հիշատակին Անհայտ զինվորի արձանին ծաղկեպսակ դնելը կարևոր է, քանի որ նրանց համար պատասխանատու է Գերմանիան»: