Կահիրեում Իսրայելի դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել․ տեսանյութ
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում՝ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի դեսպանատների մոտ, պայթյուն է իրականցվել։ Այս մասին հայտնում է PressTV հեռուստաալիքը։
Այդ թաղամասում ահաբեկիչները ոստիկանական մեքենա են պայթեցրել։
Պայթյունի հետևանքով տուժածներ չեն գրանցվել, սակայն դեսպանատան շենքերը զգալի նյութական վնաս են կրել։