15790 դիտում
16:33 22-09-2018
Հյուպատոսության շենքի մոտ իմ ելույթից կես ժամ առաջ, պայթյուն լսվեց. շենքից 600 մետր հեռավորության վրա․ Մխիթար Հայրապետյան
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյսնը Սիրիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում:
«Ահա այս մարդկանց շնորհիվ է, որ իմ այցը Սիրիա վերջապես իրականություն դարձավ, խոսքը Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի մասին է:
Մեր դիվանագետները պատերազմի ողջ ընթացքում ոչ մի վայրկյան չթողեցին Դամասկոսն ու Հալեպը, մինչդեռ Սիրիայում իրավիճակը դեռ լարված է: Երեկ՝ հյուպատոսության շենքի մոտ իմ ելույթից կես ժամ առաջ, պայթյուն լսվեց. շենքից 600մ հեռավորության վրա գտնվող թաղամասերից մեկը հրթիռակոծվեց: Դժբախտաբար, 6 զոհ է եղել:
Այս ծանր պատմությունը ներկայացնում եմ, որպեսզի պատկերացնեք, թե ինչ պայմաններում են աշխատել ու շարունակում իրենց առաքելությունը մեր դիվանագետները:
Հարգարժան պարոն դեսպան և հյուպատոս, հպարտանում եմ ձեզնով այնպես, ինչպես հալեպահայերով, դուք բոլորդ հերոսներ եք»,- գրել է նախարարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1375 դիտում
11:01 11-07-2015
Կահիրեում Իտալիայի հյուպատոսության շենքի մոտ պայթյուն է որոտացել. կան վիրավորներ
1968 դիտում
11:38 09-07-2015
Ստամբուլում մոտ 200 մարդ հարձակվել է Թաիլանդի հյուպատոսության շենքի վրա, լուսանկարներ, տեսանյութ
Այս բաժնից
811 դիտում
14:22 30-01-2025
Փորձնական ծրագիր Երեւանում. 0-2 տարեկան երեխաների խմբեր կբացվեն մանկապարտեզներում
2542 դիտում
13:42 30-01-2025
Եթե մինչև փետրվարի 1-ը չակտիվացնեք ձեր էլեկտրոնային ստորագրությունը, այն կակտիվացվի ինքնաշխատ կերպով