211652_close_icon
views-count1472 դիտում article-date 10:25 10-07-2015

Ներմուծված ապրանքի իրացման համար մենք զարգացնում ենք մեր սպառողական վարկերի շուկան. Տնտեսագետ. «Առավոտ»

«Առավոտ» թերթը մեջբերում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանին. «Ասում ենք՝ կայուն է, բայց 18-20 տոկոսով վարկեր են տալիս, միջին տոկոսադրույք են բերում՝ իհարկե, որը ցածր է, բայց միջին տոկոսադրույքը բերվում է ավելի մեծ գումարների համար, և փոքր գումարներն ավելի բարձր տոկոսադրույքով են տրվում: Հիմա բանկերի կողմից նաև մեծ գումարների վարկեր չեն տրվում, ավելի նախընտրում են 100 հոգու տալ 1000 դոլարի վարկ, այլ ոչ թե մեկ հոգու՝ 100 հազար դոլար վարկ, քանի որ վերջինս ավելի ռիսկային է, 100 հազարի տոկոսադրույքն ավելի ցածր է և այլն: Իսկ սպառողական վարկերը կազմում են մեր վարկային պորտֆելի մոտ 450 միլիարդը, այսինքն՝ մեր վարկային պորտֆելի մոտ 25 տոկոսը սպառողական վարկերն են, իսկ սպառողական վարկերը սպասարկվում են միայն դրսից ներմուծված ապրանքների առևտրին: Մարդիկ հեռախոս, համակարգիչ, սառնարան են գնում, հետևաբար ստացվում է, որ մեր սպառողական վարկերի միջոցով մենք խթանում ենք ընդամենը մեր ներմուծումը: Ներմուծված ապրանքի իրացման համար մենք զարգացնում ենք մեր սպառողական վարկերի շուկան: Իսկ արտադրական, գյուղատնտեսական, տնտեսությանը խթան հաղորդող շինարարական վարկերի տեսակարար կշիռը այդքան էլ մեծ չէ»: Տնտեսագետի հետ հարցազրույցի մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր