211652_close_icon
views-count2216 դիտում article-date 10:08 10-07-2015

Մի քանի դեսպանություններ վերջին շրջանում հրաժարվում են ընդունել քաղաքացիներին. «Ժամանակ»

«Հայաստանում գործող մի քանի դեսպանություններ (Լիտվա, Հունաստան) վերջին շրջանում հրաժարվում են ընդունել քաղաքացիներին, ովքեր դիմում են վիզա ստանալու համար: Փոխարենը դեսպանատները քաղաքացիներին ուղորդում են Սախարովի հրապարակում գործող վիզաների կենտրոն, որտեղ այս օրերին սարսափելի հերթեր են: Չկա հերթը կանոնակարգող որևէ կարգ, ծառայությունների, սպասարկման մակարդակ և թղթերը չկորցնելու երաշխիք», գրում է «Ժամանակ»-ը: Բացի այդ, ըստ թերթի, քաղաքացիները վիզա ստանալու համար ստիպված են ավելի շատ վճարել, քան վճարում էին նախկինում: Մասնավորապես՝ վիզա ստանալու ծառայության դիմաց, բացի վիզայի համար սահմանված հյուպատոսական ծախսերից, այդ միջնորդ կազմակերպությունը քաղաքացուց գանձում է լրացուցիչ 12 հազար դրամ: «Մինչդեռ Եվրամիության հետ Հայաստանի վիզային ռեժիմի դյուրացումից հետո նախկին 60 եվրոյի փխարեն՝ եվրոպական երկրներ մուտքի արտոնագրերը ՀՀ քաղաքացիների համար այժմ արդեն 30 եվրո արժեն, իսկ որոշ երկրների դեպքում էլ անվճար են», -հավելում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր