56780 դիտում
09:43 21-11-2020
Դեսպանատները հրաժարվում են ՀՀ քաղաքացիներին «վիզա» տրամադրել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին 2-3 շաբաթվա ընթացքում տեղեկություններ ենք ստանում, որ եվրոպական մի շարք երկրների դեսպանատներ մեծամասամբ մերժում են Հայաստանի քաղաքացիներին «վիզա» տրամադրել: Ավելին, մեզ դիմած մի քանի քաղաքացիներ նշում էին, որ իրեց մերժել են բուժման նպատակով Եվրոպա մեկնելու համար «շենգենյան վիզա» տրամադրել:
Ըստ այդ քաղաքացիների, պատճառաբանությունն ամենևին էլ կապված չէ կորոնավիրուսի հետ, թեպետ նաև այդ առումով է Հայաստանը անբարենպաստ վիճակում գտնվում: Հիմա ավելի շատ մերժում են «չվստահելու» կամ «կասկածի» հիմքով:
Բանն այն է, որ եվրոպական երկրների դեսպանատները կասկածներ ունեն, որ այդ քաղաքացիները առողջական վիճակը պատրվակ են օգտագործում երկրից հեռանալու համար՝ կապված Հայաստանում ստեղծված անառողջ մթնոլորտի և իշխանությունների կողմից ընդդիմացողների նկատմամբ կիրառվող ճնշումների հետ:
Միևնույն ժամանակ, դեսպանատներին կասկածի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ զգալի ավելացել է «վիզա» ստանալ ցանկացողների թիվը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3224 դիտում
13:38 30-09-2014
ԱՄՆ-ը հրաժարվում է Սաակաշվիլիին վիզա տրամադրել
5914 դիտում
19:17 14-07-2017
ԱՄՆ-ն հրաժարվում է վիզա տրամադրել ռուս դիվանագետներին. Մարիա Զախարովա
19914 դիտում
11:06 19-01-2019
Բանկերը հրաժարվում են վարկ տրամադրել ՃԵԿ խախտումներ թույլ տված քաղաքացիներին․ «168 ժամ»
Այս բաժնից
2272 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1777 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»