1029 դիտում
08:03 07-10-2015
Երևանի քաղաքապետարանը Էրեբունի-Երևան տոնակատարությունների ծախսերը շփոթել է պետական գաղտնիքի հետ ու հրաժարվում է քաղաքացիներին հաշվետվություն ներկայացնել. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը անդրադարձել է սպասվող Էրեբունի-Երևան տոնակատարություններին ու գրել. «Երևանի քաղաքապետարանը Էրեբունի-Երևան տոնակատարությունների ծախսերը շփոթել է պետական գաղտնիքի հետ ու հրաժարվում է քաղաքացիներին հաշվետվություն ներկայացնել, թե ինչպես է տնօրինել ավելի քան հարյուր հիսուն միլիոն դրամը։
Դեռևս սեպտեմբերի վերջին մեր թղթակիցը գրավոր հարցում է արել քադաքապետարան խնդրելով տրամադրել նախորդ տարվա «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների ծախսերի քաղվածքը ու նաև այս տարի նախատեսված տոնակատարությունների նախահաշիվը։ Նաև հետաքրքրվել է, թե նշված 2 տարիներին այդ միջոցառումների համար որքան գումար են նվիրաբերել հովանավոր կազմակերպությունները։
Հայտնի է, որ թե նախորդ, թե այս տարի համայնքային բյուջեից հատկացվել է 130 միլիոն դրամ, բայց դրանից բացի եղել են նաև մասնավոր փոխանցումներ։ Սակայն այս հարցերի վրա լույս սփռել քաղաքային իշխանությունները չեն ցանկանում և մեր գրավոր հարցումը մնացել է անպատասխան: Թեպետ օրերս հրավիրված ասուլիսի ընթացքում փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, որոշակի դժկամությամբ, բայց մեր թղթակցին պատասխանել էր, որ հովանավորներից այս տարի ստացել են 30 մլն դրամ ու այդ թիվը մեծանալու միտում ունի»։
Նմանատիպ նյութեր
990 դիտում
13:10 01-10-2015
Մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունների շրջանակում իրականացվող սոցիալական ծրագիրը
3070 դիտում
08:45 22-04-2016
Պաշտպանությանն ուղղված ծախսերը աճել են 4,2 տոկոսով, ոստիկանությանն ուղղված ծախսերը՝ 13.7-ով. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»